Օրակարգ

ՕՐԱԿԱՐԳ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 3-ՐԴ ՆԻՍՏԻ
Ամսաթիվ՝ 25․09․2026թ․,
Ժամ՝ 15։00,
Վայր՝ ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5
1․ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի և առաջնահերթությունների քննարկում։
2․ Հայ-թուրքական հնարավոր բիզնես հարաբերությունների նոր փուլի զարգացման՝ ուղիղ սահմանի բացման դեպքում, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, փորձագիտական համայնքի հետ միասին ռազմավարության մշակման առաջարկի ներկայացում, որը թույլ կտա ունենալու գործողությունների ծրագիր, որով հնարավոր կլինի պաշտպանել հայկական ծագման ապրանք արտադրողներին և ծառայություն մատուցողներին (Խորհրդի անդամ Հակոբ Ավագյանի առաջարկությամբ)։
3․ Օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման (ՕԿԱԳ) հստակ, գործուն մեխանզիմի ներդրման առաջարկի ներկայացում (ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և բիզնես միությունների մասնակցությամբ, ներդնել ՕԿԱԳ գրասենյակ, որի փորձագիտական աջակցության անհրաժեշտության դեպքում, հնարավոր է ֆինանսավորումը ստանալ նաև դոնոր, միջազգային կառույցներից:Այն իրավական ակտերի համար, որոնք վերաբերում են կամ կարող են վերաբերել ՓՄՁ համայնքի առնվազն 10 %-ին, պարտադիր լինի ՕԿԱԳ-ի եզրակացությունը (Խորհրդի անդամ Հակոբ Ավագյանի առաջարկությամբ)։
4․ ՓՄՁ շահերի պաշտպանության գործուն մեխանիզմի ներդնում․ ՓՄՁ Շահերի պաշտպանության ինստիտուտի ներդրման առաջարկի ներկայացում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, Բիզնես շահերի պաշտպանության միությունների մասնակցությամբ, միջազգային և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ (Խորհրդի անդամ Հակոբ Ավագյանի առաջարկությամբ)։
5․ Հարցուպատասխան/քննարկում։
ՕՐԱԿԱՐԳ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ
Ամսաթիվ՝ 17․07․2026թ․,
Ժամ՝ 15։00,
Վայր՝ ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5
1. Պետական աջակցության ծրագրեր` արտահանմանն ուղղված ծրագրերի լավարկում
2. ՀՀ-ում մասնավոր անասնաբուժական ծառայությունների և անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության համակարգի զարգացման, կարգավորման և պետական աջակցության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին հարց (Խորհրդի անդամ Մ․Զադայանի առաջարկությամբ)
3. Հարցուպատասխան/քննարկում
Ուղիղ հեռարձակման հղումը՝ https://www.youtube.com/live/HHEPiqWgclY
ՕՐԱԿԱՐԳ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ
Ամսաթիվ՝ 26․03․2026թ․,
Ժամ՝ 15։00,
Վայր՝ ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5
- ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի բացման խոսք
- Ծանոթություն/Հասարակական խորհրդի անդամների ներկայացում
- Նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի ներկայացում
- ՀՀ կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ 2026 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումների ներկայացում
- Հարցուպատասխան