Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ․ հուլիսի 23, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Մարտունի
Կրթություն
2013-2015 թթ․՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA), Կովկասյան մեդիայի կառավարման դպրոց, Թբիլիսի, Վրաստան, լրագրության մագիստրոսի աստիճան։
2008-2010 թթ․՝ Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Մշակութաբանության բաժին, մշակութաբանության մագիստրոսի աստիճան։
2004-2008 թթ․՝ Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Մշակութաբանության բաժին, մշակութաբանության բակալավրի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
2026 թվականի օգոստոսի 29֊ից` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ
2025-2026 թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Համակարգել է Հայաստանի միջազգային տնտեսական համագործակցության օրակարգը, այդ թվում՝ բազմակողմ զարգացման հաստատությունների, երկկողմ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Համակարգել և առաջ է մղել Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցությունը։ Վերահսկել է գիտելիքահեն տնտեսության զարգացման, մտավոր սեփականության իրավունքների ոլորտներում քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մշակումն ու իրականացումը։
2024-2025 թթ․՝ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատ (AmCham Armenia), գործադիր տնօրեն
Ներկայացրել է կազմակերպության և դրա անդամների շահերը ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության, միջազգային և դիվանագիտական կառույցների, գործարար համայնքի և AmCham-ի միջազգային ցանցի հետ հարաբերություններում։ Ղեկավարել է կազմակերպության շահերի պաշտպանության, հանրային կապերի և հաղորդակցության օրակարգերը, զարգացրել ռազմավարական գործընկերություններ և աջակցել օտարերկրյա ընկերությունների ու հնարավոր ներդրողների հետ կապերի ձևավորմանը։
2021-2023 թթ․՝ Ասիական զարգացման բանկ, Մանիլա, Ֆիլիպիններ, տնօրենի խորհրդական
Ներկայացրել և պաշտպանել է Հայաստանի Հանրապետության կառավարության և ընտրատարածքի անդամ երկրների շահերը Բանկի խորհրդում և ղեկավարության հետ աշխատանքներում։ Գործադիր տնօրենին տրամադրել է ռազմավարական խորհրդատվություն Բանկի ռազմավարական ուղղությունների, քաղաքականությունների և կառավարման բարեփոխումների վերաբերյալ։ Վերլուծել և առաջարկներ է ներկայացրել բանկի պետական և մասնավոր հատվածի ներդրումային ծրագրերը և տարբեր երկրների գործընկերության ռազմավարությունները։
2021 թ․՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն, փոխվարչապետի օգնական
Մասնակցել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մշակմանը, վերահսկել պետական և մասնավոր ֆինանսավորմամբ իրականացվող քաղաքաշինական զարգացման ծրագրերը, համակարգել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ իրականացվող ինքնիշխան պորտֆելի ծրագրերի ընթացքը։
2016-2021 թթ․՝ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակ, արտաքին հարաբերությունների համակարգող
Մշակել է ՀՀ կառավարության և շահագրգիռ կողմերի հետ արտաքին կապերի և հաղորդակցության ռազմավարությունը, ապահովել ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքի, արդյունքների և ազդեցության վերաբերյալ հաղորդակցությունը։ Համագործակցել է պետական մարմինների, միջազգային ֆինանսական հաստատությունների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
2015-2016 թթ․՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամ, հաղորդակցության մասնագետ
Հիմնադրամի հաղորդակցության ռազմավարության և հանրային կապերի աշխատանքների կազմակերպում և իրականացում։ Կազմակերպության հիմնական շահակիցների հետ հաղորդակցության և հարաբերությունների համակարգում։ Ռազմավարական հաղորդակցության փաստաթղթերի և հաղորդակցական ծրագրերի մշակում։ Կազմակերպության գործունեության, ծրագրերի և նախաձեռնությունների հանրային ներկայացման ու տեսանելիության ապահովում։ Մեդիայի, գործընկերների և այլ առանցքային շահակիցների հետ արդյունավետ հաղորդակցության ապահովում։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Այլ տվյալներ
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։