«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագիր
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, ինտեգրված նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում (ընդհանուր 10 մլն եվրո դրամաշնորհային համաձայնագիր)։
IADAAM ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը արդիականացված ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն առնչվող քաղաքականության մշակման հարցում։
Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության (85%) և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (15%) հետ համատեղ՝ արտացոլելով գյուղատնտեսության ոլորտի առկա մարտահրավերներին դիմակայելու համագործակցային մոտեցումը:
Ծրագիրը տեղական մակարդակում աջակցում է ֆերմերներին և այլ շահագրգիռ կողմերին՝ Արարատի և Արմավիրի մարզերում պիլոտային գործողությունները իրականացնելու, խթանելու և ֆինանսավորելու միջոցով:
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ-ի մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։
Այդ բաղադրիչի շրջանակներում ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրվում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման, ծրագրային գործողությունների իրականացման, հաղորդակցության և ծրագրի հաշվետվությունների կազզման համար։ Այն նաև աջակցում է կլիմայի փոփոխությանը հարմարվելուն և գյուղատնտեսական արտադրությունն ավելի դիմացկուն է դարձնում եղանակային այնպիսի պայմաններում ինչպիսիք են՝ երաշտը, հորդառատ անձրևներն ու կարկուտը։ Ծրագիրը նաև աջակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և մասնավորապես աջակցում է կանանց ու երիտասարդ ֆերմերներին՝ մասնակցելու ծրագրի գործունեությանը և դրամաշնորհներին:
Արդեն իսկ կատարվել է․
Խորհրդատվական համակարգ
- Արարատի և Արմավիրի մարզերում ստեղծվել են 3 փորձնական ագրոտեխնիկական խորհրդատվական թիմեր (AEST)
- Վարձակալվել և կահավորվել են գրասենյակներ
- Թիմերը ապահովում են ֆերմերների խնդիրների լուծում և ժամանակակից ծառայությունների ներդրում
- Խորհրդատվական թիմերը համալրվեն են 5 ավտոմեքենայով և համակարգչային տեխնիկայով
Կրթություն և կարողությունների զարգացում
- Մշակվել է Նոր գյուղատնտեսական խորհրդատուի (NELK) մոդուլների ձեռնարկ
- Վերապատրաստվել են 17 խորհրդատու և ՏԻՄ ներկայացուցիչներ
- Կազմակերպվել են ուսուցումներ և փորձի փոխանակում (մասնակցել է շուրջ 150 անձ՝ տարբեր մարզերից)
Ենթակառուցվածքներ
- Կնքվել են պայմանագրեր Վեդու ջրամբարի համար 9 ֆիլտրացիոն կայանների կառուցման նպատակով
- Շինարարական աշխատանքներն ավարտվել են
- Սարքավորումները փոխանցվել են պահատվության (փորձարկումը հնարավոր չէ ջրի բացակայության պատճառով)
Վերլուծություններ և հայեցակարգեր
- Կատարվել են գյուղատնտեսական և ոռոգման ոլորտների վերլուծություններ
- Մշակվել են՝
v խորհրդատվական համակարգի ստեղծման հայեցակարգ
v համաֆինանսավորման դրամաշնորհների ուղեցույց
v արժեշղթաների արդիականացման ուսումնասիրություններ
Լրացուցիչ աշխատանքներ
- Իրականացվել է շահագրգիռ կողմերի քարտեզագրում
- Գնահատվել են ֆերմերների կարիքները
- Մշակվել է թվային մարքեթինգի ռազմավարություն AEST-ի համար
- Կատարվել է հողային տվյալների վերլուծություն և հողերի միավորման մոդելների ուսումնասիրություն
- Հզորացվել են մարզային թիմերը և համայնքների գյուղատնտեսական բաժինները
- Մշակվել են փաստաթղթեր՝ ծրագրերի արդյունավետության բարձրացման համար
Ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2027թ․-ի դեկտեմբերի 19-ը։
Ծրագրի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել էլ. փոստով՝ iadaamproject@gmail.com։
IADAAM ծրագրի ընթացքին կարող եք հետևել Facebook-ում և LinkedIn-ում։
Ծրագրի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել էլ. փոստով՝ iadaamproject@gmail.com։