Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներ
2026թ. հոկտեմբերի 9-ին ԵՄ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներ վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2026/2269 կանոնակարգը, որն ուժի մեջ է մտել 2026թ․ հոկտեմբերի 10-ին։
Կանոնակարգով (ԵՄ) 2026/2269-ը սահմանվում են Հայաստանի ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ ժամանակավոր առևտրային արտոնություններ՝ երկու տարի ժամկետով՝ մինչև 2028 թ. հոկտեմբերի 11-ը։
Կանոնակարգը ներառում է 2 Հավելված՝
- Հավելված I — Մաքսատուրքերի ժամանակավոր կասեցում՝ Հայաստանի ծագման ապրանքների որոշակի խմբերի նկատմամբ ԵՄ ներմուծման մաքսատուրքերի վերացում կամ կասեցում։
- Հավելված II — Սակագնային քվոտաների կիրառում՝ սահմանված ապրանքների որոշակի քանակի ներմուծում զրոյական կամ արտոնյալ մաքսատուրքով՝ սահմանված քվոտայի և պայմանների շրջանակում։
Արտոնությունները չեն նշանակում բոլոր մաքսատուրքերի կամ ներմուծման բոլոր պահանջների վերացում։ Յուրաքանչյուր ապրանքի համար անհրաժեշտ է ստուգել ԵՄ ապրանքային ծածկագիրը (CN/HS), համապատասխան հավելվածը, ծագման կանոնները և ծագումը հավաստող փաստաթուղթը https://trade.ec.europa.eu/access-to-markets/en/my-trade-assistant ։
Արտոնությունները կիրառելի են համապատասխան կանոններին բավարարող՝ Հայաստանի ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նաև պահպանել ծագման ապացուցման և փաստաթղթավորման պահանջները։
Առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից օգտվելու նպատակով գործում է ապրանքների ծագման հավաստագրման «Գրանցված արտահանողների համակարգը» (Registered Exporter System – REX), որը հնարավորություն է տալիս ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն:
Գրանցված արտահանողների REX համակարգում գրանցումն ապահովում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
- Առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից օգտվելու ուղեցույց
- Գործընթացի ինտերակտիվ սխեմա/քայլերի հաջորդականություն
- «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) հայտի լրացման տեսաուղեցույց