Նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը մասնակցել է «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» համաժողովին
հոկտեմբեր 02, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը մասնակցել է Freedom Broker Armenia-ի կողմից կազմակերպված «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովին։
Միջոցառման շրջանակում նախարարի տեղակալը որպես բանախոս հանդես է եկել «Հայաստանը համաշխարհային տնտեսության մեջ՝ կապիտալի շուկաների պրիզմայով» լիագումար նիստին։
Քննարկվել են համաշխարհային կապիտալի հոսքերի փոփոխության պայմաններում Հայաստանի դիրքավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ներդրումների ներգրավման նոր հնարավորությունները և միջազգային ֆինանսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել նաև կապիտալի շուկաների դերին՝ երկրի կայուն և դիվերսիֆիկացված տնտեսական աճի ապահովման գործում։