Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը մասնակցել է «Armenia EXPO 2026» 25-րդ հոբելյանական միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին

սեպտեմբեր 04, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է «Armenia EXPO 2026» 25-րդ հոբելյանական միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին։

Իր ողջույնի խոսքում Տիգրան Գասպարյանը նշել է, որ Հայաստանի Կառավարության քաղաքականության նպատակն է բարձրացնել արտադրողականությունը, ներգրավել ներդրումներ, ներդնել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել արտադրությունը և մեծացնել արտահանման հնարավորությունները։

«Այսօր Հայաստանի արդյունաբերության զարգացման մեր տեսլականը հստակ է․ մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն, որը ստեղծում է բարձր ավելացված արժեք և կարողանում է արժանի տեղ զբաղեցնել միջազգային շուկաներում», - նշել է Տիգրան Գասպարյանը։

Նախարարի տեղակալը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և սարքավորումներին։

Armenia EXPO-ն Հայաստանում և ողջ տարածաշրջանում խոշորագույն միջոցառումներից է, որը միավորում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, ԱՊՀ երկրների, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խոշորագույն արտադրողներին՝ հնարավորություն տալով նրանց համարժեք և արդյունավետ ներկայացնել իրենց արտադրանքը։