Նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը COP17-ի շրջանակում մասնակցել է «Կայունության գլոբալ նպատակներից դեպի բիզնեսի գործնական քայլեր» թեմայով քննարկմանը
հոկտեմբեր 21, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հոկտեմբերի 21-ին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում մասնակցել է «Կայունության գլոբալ նպատակներից դեպի բիզնեսի գործնական քայլեր» թեմայով քննարկմանը։
Անդրադարձ է կատարվել բնության և կենսաբազմազանության պահպանման սկզբունքները բիզնես գործունեության մեջ ինտեգրելու հնարավորություններին, բնության պահպանման սկզբունքները բիզնես ռազմավարություններում, ներդրումներում և գործառնական գործընթացներում ներառմանն առնչվող մի շարք հարցերի։
Քննարկվել են նաև բնության հետ կապված ռիսկերի կառավարմանը, այս ուղղությամբ պետական ու մասնավոր հատվածների համագործակցության ամրապնդմանը, բնության համար դրական ազդեցություն ապահովող բիզնես մոդելների զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը վերաբերող հարցեր։