keyboard_arrow_left
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը COP17-ի շրջանակում մասնակցել է «Հողի առողջություն, կայուն գյուղատնտեսություն և կենսաբազմազանություն» թեմայով պանելային քննարկմանը
հոկտեմբեր 20, 2026
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 20-ին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում մասնակցել է «Հողի առողջություն, կայուն գյուղատնտեսություն և կենսաբազմազանություն» թեմայով պանելային քննարկմանը։
Արման Խոջոյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության առաջնահերթությունները՝ գյուղատնտեսության զարգացման ու շրջակա միջավայրի կայունության տեսանկյունից։
Քննարկման ընթացքում կարևորվել է նորարարական տեխնոլոգիաների և թվային գյուղատնտեսության դերը՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և գյուղատնտեսության դիմակայունության բարձրացման գործում։
Պանելային քննարկումն ավարտվել է հարցուպատասխանով։