Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը մասնակցել է «Connecting Businesses, Creating Opportunities» («Միավորելով գործարարներին՝ ստեղծում ենք հնարավորություններ») խորագրով գործարար հանդիպմանը

հոկտեմբեր 12, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանում Բելգիայի դեսպանության և Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կազմակերպած՝ «Connecting Businesses, Creating Opportunities» («Միավորելով գործարարներին՝ ստեղծում ենք հնարավորություններ») խորագրով գործարար հանդիպմանը։

Միջոցառման շրջանակում նախարարի տեղակալը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական համագործակցության խորացումը, գործարար կապերի ընդլայնումը և նոր գործընկերության ձևավորումը։

Արամ Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, բարձր ավելացված արժեքով արտադրության խթանման, արտահանման շուկաների բազմազանեցման և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության առաջնահերթություններին։

Միջոցառմանը մասնակցել են բելգիական գործարար պատվիրակության և Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ՝ քննարկելով փոխգործակցության հնարավորություններն ու նոր գործընկերությունների ձևավորման հեռանկարները։