Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

հուլիսի 31, 2026

Հուլիսի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։ 

Քննարկվել են պետական աջակցության ծրագրերի, տնտեսության զարգացման առաջարկների, բիզնես ծրագրերի և նախագծերի, արտադրության կազմակերպման, ներմուծման և արտահանման հնարավորությունների, զբոսաշրջության և մի շարք այլ թեմաների վերաբերող հարցեր։

Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։