Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

սեպտեմբեր 30, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ընկերությունում խաղողի մթերումները գտնվում են ակտիվ փուլում։ Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող, իսկ սեզոնի ընթացքում նախատեսվում է մթերել ավելի քան 32 հազար տոննա։

Խաղողի մթերումն իրականացվում է միջինը 140 դրամ/կգ գնով։ Օրական մթերվող խաղողի ծավալը միջինում կազմում է շուրջ 1 500 տոննա։

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է մթերման գործընթացի կազմակերպմանը և արձանագրել, որ այն իրականացվում է բնականոն և կազմակերպված կերպով։