Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

հոկտեմբեր 12, 2026

Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Քաղաքացիների հետ հանդիպել է նաև նախարարի տեղակալ Արամ Խաչարյանը։

Քննարկվել են պետական աջակցության ծրագրերի, տնտեսության զարգացման առաջարկների, ներդրումային ծրագրերի և նախագծերի, ներմուծման և արտահանման հնարավորությունների, լիցենզավորման, մտավոր սեփականության, արտադրության հիմնման,  գյուղատնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ թեմաների վերաբերող հարցեր։

Քաղաքացիների հնչեցրած առաջարկների, բարձրաձայնած առաջարկների և խնդիրների վերաբերյալ տվել են հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։