keyboard_arrow_left
Գևորգ Պապոյանը ներկա է գտնվել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացմանը
հոկտեմբեր 06, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկա է գտնվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը։
Գրասենյակը կառուցել է իտալական «Ռենկո» ընկերությունը։ Շենքը համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացմանը, պահպանվել են բնապահպանական բոլոր կանոնները՝ ջրի և էներգիայի խնայողությունից մինչև օդի որակ ու կանաչ գոտիների ստեղծում։ Այն զբաղեցնում է շուրջ 14650 քառակուսի մետր տարածք, նախատեսված է ավելի քան 1000 աշխատակցի համար։
Առավել մանրամասն՝
https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/10/05/Nikol-Pashinyan-Acba-bank/