Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գևորգ Պապոյանը մասնակցել է Վայոց ձորում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ

հոկտեմբեր 12, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Վայոց ձորում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Ամուլսարի ծրագրի տնտեսական հիմնական ցուցանիշները՝

$750 
մլն՝ «Լիդիան Արմենիայի» ընդհանուր ներդրումները ծրագրում։

$130 
մլն՝ պետական բյուջե տարեկան վճարվելիք հարկերն ու ռոյալթիները։

1.5–2%
՝ Հայաստանի ՀՆԱ-ի վրա ակնկալվող դրական ազդեցությունը։

Ավելի քան 4,000՝ նախատեսվող ուղղակի և անուղղակի աշխատատեղերը։

$7–9 
մլն տարեկան՝ Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքների զարգացման ծրագրերին ուղղվելիք միջոցները։

210,000 
ունցիա ոսկի տարեկան՝ հանքավայրի արտադրության նախատեսվող ծավալը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և «Լիդիան Արմենիա» ընկերության ռազմավարական համագործակցության շրջանակում։

Կառավարությունն ունի ծրագրի 12.5% բաժնեմասը։
Ամուլսարի ծրագրի մեկնարկը կարևոր քայլ է Հայաստանի հանքարդյունաբերության, ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացման տեսանկյունից։

Մանրամասները՝ https://shorturl.at/PQisE