Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարար դոկտոր Ամնա բինթ Աբդալլահ Ալ-Դահաքին
հոկտեմբեր 15, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 15-ին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հանդիպել է ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարար դոկտոր Ամնա բինթ Աբդալլահ Ալ-Դահաքին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Գևորգ Պապոյանը նշել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի արտահանումը դեպի ԱՄԷ՝ հաշվի առնելով ԱՄԷ-ում առկա պահանջարկը, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսական արտադրության և արտահանման ներուժը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդման և համագործակցության նոր ուղղությունների զարգացման նպատակով։