Գևորգ Պապոյանը COP17-ի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Խրիստոս Սենեկիսի հետ
հոկտեմբեր 16, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Խրիստոս Սենեկիսի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության խորացման և գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։
Անդրադառնալով ՀՀ կառավարության որդեգրած արտահանման դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանից արտահանողների և Կիպրոսի գնորդների միջև գործարար կապերի հաստատումը՝ Կիպրոսի շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ընդլայնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տնտեսական լայն օրակարգ՝ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։