Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ

սեպտեմբեր 08, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում հանդիպել է նաև «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ։

«Bluemart»-ը Մերձավոր Արևելքում ստեղծված առաջատար հիպերմարկետների և սուպերմարկետների ցանց է, որն առաջարկում է բարձրորակ ապրանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ «Bluemart»-ը նաև զարգացնում է առցանց վաճառքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի հետ համագործակցության, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։