Մեկնարկել է «Գործի մարդիկ» տեղեկատվական արշավը
սեպտեմբեր 24, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնարկել է «Գործի մարդիկ» տեղեկատվական արշավը, որի շրջանակում ներկայացնում ենք պետական աջակցության ծրագրերից օգտված մեր հայրենակիցների հաջողված պատմությունները։
Նախարարությունն իրականացնում է շուրջ երկու տասնյակ պետական աջակցության ծրագրեր՝ ուղղված տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը։
Ծրագրերի մանրամասներին ծանոթացե՛ք` այստեղ։
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 1
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր - «Միլքիզ» ՍՊԸ
Արտոնյալ վարկերի շնորհիվ «Միլքիզ» ընկերությունը հիմնել է ինտենսիվ այգիներ՝ ներդնելով խնայողական ոռոգման և կարկտապաշտպան համակարգեր։
Ծրագրի մանրամասները` https://tinyurl.com/5dsdn4vy
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 2
Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների և ծախսերի փոխհատուցման ծրագիր - «Լիկվոր» ՓԲԸ
Դեղերի գրանցման և փորձաքննությունների ծախսերի 50% փոխհատուցման շնորհիվ «Լիկվոր» ընկերությունն ընդլայնում է դեղագործական արտադրանքի արտահանումը։
Ծրագրի մանրամասները՝ https://shorturl.at/mmrH9
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 3
Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր
Արայիկ Եսայանը մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ բարձրացրել է կովերի մթերատվությունը։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/mteratvutyan-bardzracman-pordznakan-cragir
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 4
Մեր հերթական հաջողված պատմությունը՝ Կառավարման համակարգերի և սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիր - «Դուստր Մարիաննա» ՍՊԸ
Սերտիֆիկացման ծախսերի մասնակի փոխհատուցմամբ ընկերությունն ապահովում է արտադրանքի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/karavarman-hamakargeri-ev-artadranqi-hamapatasxanutyan-sertifikatneri-ajakcman-tsragir
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 5
Խելացի անասնաշենքերի կառուցման ծրագիր
Պետական աջակցությամբ Վիգեն Ղարիբյանն Արարատի մարզում կառուցել է «խելացի» անասնաշենք։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/xelaci-anasnashenqeri-karucman-ajakcutyan-tsragir
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 6
Մաքսատուրքից ազատման արտոնություն - «Լիի դելյուքս» ՍՊԸ
Ներդրումային ծրագրով «Լիի դելյուքս» ընկերությունը սարքավորումներն ու հումքը ներմուծում է 0% մաքսատուրքով։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/maqsaturqic-azatman-artonutyun
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 7
Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր
Արման Սմբատյանը պետության աջակցությամբ կառուցել է ժամանակակից ջերմատուն՝ ավելացնելով արտադրության ծավալները։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/jermatnayin-tntesutyunneri-zargacman-ajakcutyan-cragir
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 8
Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիր - «Արմենալ» ՓԲԸ
ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանման մաքսատուրքի չափով տրամադրվող պետական աջակցությունը թույլ է տվել «Արմենալ» ՓԲԸ-ին մուտք գործել նոր միջազգային շուկաներ։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/artahanman-khtanman-npatakov-ozhandakutyan-tramadrman-cragir
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 9
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր
Պետական աջակցությամբ Եղիշե Կարապետյանը ձեռք է բերել գյուղատնտեսական տեխնիկա։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/gyuxatntesakan-tekhnikayi-lizingi-ajakcutyan-cragir
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 10
Արտադրողականության խթանման ծրագիր
Պետական աջակցությամբ Վարուժան Մուրադյանն ընդլայնել է «Վան Արդի»-ի արտադրական հնարավորությունները՝ ներդնելով նոր սարքավորումներ։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/artadroxakanutyan-khtanman-cragir
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 11
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր - «Ագրոպրո» ՓԲԸ
Պետության աջակցությամբ «Ագրոպրո» ընկերությունը լիզինգով ձեռք բերված սարքավորումներով ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/agroparenayin-volorti-sarqavorumneri-lizingi-ajakcutyan-tsragir
Պետությունը՝ քո կողքին