Հայտերի հրավեր/CAFSEP Ծրագրի շրջանակներում OCB/G-02- Ոռոգման համակարգերի մատակարարում, առաքում և տեղադրում մրցույթ
սեպտեմբերի 01, 2026
Հայտերի հրավեր
Ամսաթիվ: Սեպտեմբերի 01, 2026
Դրամաշնորհ հ. և Անվանում: 9241 ARM, Հայաստան: Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր (CAFSEP)
Պայմանագի հ. և անվանում: OCB/G-02, Ոռոգման համակարգերի մատակարարում, առաքում և տեղադրում
Առաջարկների ներկայացման վերջնաժամկետ: Սեպտեմբերի 29, 2026, ժամը 15:00 (տեղական ժամանակով)
1. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ) ստացել է ֆինանսավորում Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)՝ «Հայաստան. Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի ծախսերի համար, և այն մտադիր է այդ ֆինանսավորման մի մասն օգտագործել վերը նշված պայմանագրի շրջանակներում վճարումների համար: Մրցույթին կարող են մասնակցել ԱԶԲ-ի իրավասու աղբյուր երկրներից ժամանած հայտատուները:
2.Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ) («Գնորդ») հրավիրում է որակավորված գնորդներին ներկայացնել կնքված առաջարկներ Ոռոգման համակարգերի մատակարարման, առաքման և տեղադրման համար։
3. Բաց մրցակցային հայտարքը կանցկացվի ԱԶԲ-ի միափուլ, մեկ ծրարով ընթացակարգին համապատասխան և բաց է մրցութային փաստաթղթերում նկարագրված համապատասխան երկրների բոլոր մասնակիցների համար։
4. Մրցույթին կարող են մասնակցել միայն մրցութային փաստաթղթերում սահմանված հետևյալ հիմնական որակավորում ունեցող իրավասու մասնակիցները:
| Հիմնական որակավորումներ | Պահանջներ |
| (i) Պատմական ֆինանսական ցուցանիշներ | Դրական զուտ արժեք վերջին տարիների համար մինչև 2025 թվականը |
| (ii) Նվազագույն միջին տարեկան շրջանառություն | 2023-2025 թվականների ընթացքում տարեկան միջին շրջանառությունը պետք է գերազանցի 170,000 ԱՄՆ դոլարը։ |
| (iii) Հայտատուի փորձը | Մասնակցություն որպես կապալառու, համատեղ ձեռնարկության գործընկեր կամ ենթակապալառու՝ վերջին երեք (3) տարիների ընթացքում կնքված առնվազն մեկ (1) նմանատիպ պայմանագրերում, որտեղ մասնակցի մասնակցության արժեքը պայմանագրի շրջանակներում գերազանցում է 90,000 ԱՄՆ դոլարը։ |
5. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և մրցութային փաստաթղթերը ուսումնասիրելու համար մասնակիցները պետք է կապվեն:
Անուն: Ազատ Թովմասյան
Հասցե: 5, Մհեր Մկրտչյան փող., Երևան, Հայաստան
Հեռախոս: +(374)-11-597-284
Էլ-փոստ: azata.tovmasyan@mineconomy.am կամ tazat58@yahoo.com
6. «OCB/G-02, Ոռոգման համակարգերի մատակարարում, առաքում և տեղադրում» մրցութային փաստաթղթերի անգլերեն էլեկտրոնային տարբերակը անվճար հասանելի է վերը նշված կոնտակտային անձին դիմելու դեպքում։
7. Ձեր հայտը պետք է ներկայացվի:
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն (ԷՆ) հասցեով (5, Մհեր Մկրտչյան փող., Երևան, Հայաստան )
- վերջնաժամկետին կամ դրանից առաջ: Սեպտեմբերի 29, 2026
- մրցույթային փաստաթղթերում նկարագրված առաջարկի ապահովագրության երաշխիքի հետ միասին.
Հայտերը կբացվեն առաջարկների ներկայացման վերջնաժամկետից անմիջապես հետո՝ այն մասնակիցների ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր կցանկանան մասնակցել։