Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Սահմանվել է ներմուծման ժամանակավոր արգելք

հոկտեմբեր 01, 2026

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի  հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /01.10.2026, N 1401-Ն/։

Լոլիկի մթերումների գործընթացը կազմակերպելու և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման խնդիրը մեղմելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 7-ի N1098 -Ն որոշմամբ  ժամանակավոր /6 ամիս/ արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի  հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ առաջարկվում է՝ ՀՀ տարածք ներմուծման ժամանակավոր արգելքը  տարածել միայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա։