Մրցույթ՝ որակի ենթակառուցվածքի զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
նոյեմբեր 26, 2026
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ որակի ենթակառուցվածքի զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացմամբ պայմանավորված:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ներկայացնում է ոլորտի կատարելագործմանն ու համապատասխան իրավակարգավորումներով սահմանված պահանջների կիրարկմանն ուղղված առաջարկություններ, աջակցում է ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքներին, ուսումնասիրում է ապրանքի ծագման փորձաքննության իրականացման, փորձաքննության մարմինների գործունեության և դրանց ներկայացվող պահանջների հետ կապված հարցերը և անհրաժեշտության դեպքում ներկայացնում առաջարկություններ։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
1) Ներկայացնում է ոլորտի կատարելագործմանն ու համապատասխան իրավակարգավորումներով սահմանված պահանջների կիրարկմանն ուղղված առաջարկություններ,
2) աջակցում է ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքներին,
3) ուսումնասիրում է ապրանքի ծագման փորձաքննության իրականացման, փորձաքննության մարմինների գործունեության և դրանց ներկայացվող պահանջների հետ կապված հարցերը և անհրաժեշտության դեպքում ներկայացնում առաջարկություններ,
4) աջակցում է փորձաքննության մարմինների գործունեության վերաբերյալ տեղեկատվության և համապատասխան փաստաթղթերի հավաքագրման, ուսումնասիրման և ամփոփման աշխատանքներին,
5) մասնակցում է ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ մեթոդական և տեղեկատվական նյութերի մշակման աշխատանքներին,
6) աջակցում է փորձագետների որակավորման և քննության գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերի ուսումնասիրմանը և համապատասխան առաջարկությունների ներկայացմանը,
7) աջակցում է ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության արդյունքների գրանցման, պահպանման, հետագծելիության և էլեկտրոնային համակարգի ներդրման հետ կապված աշխատանքներին,
8) համագործակցում է Նախարարության համապատասխան ստորաբաժանումների, պետական կառավարման մարմինների, փորձաքննության մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով,
9) իր իրավասությունների շրջանակում ուսումնասիրում և ամփոփում է ապրանքների ծագման որոշման և հավաստագրերի տրամադրման գործընթացին վերաբերող հարցերը, հավաքագրում համապատասխան տեղեկատվություն և ներկայացնում առաջարկություններ,
10) մասնակցում է ոլորտին առնչվող աշխատանքային քննարկումներին և հանդիպումներին, ներկայացնում մասնագիտական դիտարկումներ և առաջարկություններ,
11) իրականացնում է ծրագրի նպատակներից բխող այլ աշխատանքներ՝ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
1) Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային տնտեսական հարաբերությունների, մաքսային գործի բնագավառներում գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն),
2) հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային տնտեսական հարաբերությունների, մաքսային գործի բնագավառների երեք տարվա աշխատանքային ստաժ,
3) ոլորտին առնչվող իրավական ակտերի ուսումնասիրության և տեղեկատվության վերլուծության կարողություն,
4) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) հայերենի իմացություն, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
6) պատասխանատվության զգացում, հաղորդակցվելու, թիմում աշխատելու և առաջադրված խնդիրները ժամանակին կատարելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2026թ. դեկտեմբերի 1-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
· դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
· հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
· տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
· արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
· մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն [email protected]):