Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գևորգ Պապոյանն ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչներին

սեպտեմբեր 28, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչներին։

Հանդիպման մեկնարկին Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Անուշիկ Ավետյանին։

Քննարկվել են միջազգային շուկաներում Հայաստանի զբոսաշրջային գրավչության և ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, ոլորտում իրականացվող օրենսդրական կարգավորումներն ու ներգնա զբոսաշրջության ներուժի լիարժեք իրացման վերաբերյալ հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնություններին և Ֆեդերացիայի հետ համագործակցության խորացման հնարավորություններին։