Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գևորգ Պապոյանը Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարարի հետ

սեպտեմբեր 22, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։
 
Քննարկվել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման, երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացման և նոր ուղղությունների ձևավորման հնարավորությունները։
 
Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջազգային ուղևորափոխադրումների ակտիվացման և երկրի հասանելիության բարելավման ուղղությամբ։ Զուգահեռաբար ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
 
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ անդրադարձ է կատարվել գյուղական զբոսաշրջությանը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է Մոնտենեգրոյի փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորությունը։
 
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով համագործակցության զարգացման և նոր հնարավորությունների ձևավորման հեռանկարներին։