Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

COP17.Հանդիպումների ժամանակացույց ՀՀ էկոնոմիկայի նախարարության տաղավարում

հոկտեմբեր 19, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու նախարարի տեղակալները հոկտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 27-ին և 30-ին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ներկա կլինեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության տաղավարում և կպատասխանեն այցելուների հարցերին։
Հոկտեմբերի 19-30-ը COP17 միջոցառման ողջ ընթացքում տաղավարում ներկա կգտնվեն նախարարության և գործարար ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, որոնք պատրաստ կլինեն պատասխանել այցելուների հարցերին ու քննարկել նրանց հետաքրքրող թեմաները։