Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Տեղեկատվական ֆլայերներ գյուղատնտեսներին և ոլորտի մասնագետների համար/Լոլիկի հարավամերիկյան ցեց

հուլիսի 20, 2026

«Հայաստան - Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում մշակվել և տպագրվել են տեղեկատվական ֆլայերներ՝  գյուղատնտեսներին և ոլորտի մասնագետներին վնասատուի հայտնաբերման, կանխարգելման և դրանց դեմ պայքարի վերաբերյալ գործնական տեղեկություն տրամադրելու նպատակով։

Տեղեկատվությունը լոլիկի հարավամերիկյան ցեցի մասին է՝ Լոլիկի ցեց. փոքր վնասատու, մեծ վնասներ

Լոլիկի ցեցը կարող է վնասել բույսի տերևները, ցողունները, ծաղիկներն ու պտուղները՝ զգալիորեն նվազեցնելով բերքատվությունը։ Վնասատուի տարածումը կանխելու համար կարևոր են մշտադիտարկումը, ֆերոմոնային թակարդների կիրառումը, ագրոտեխնիկական միջոցառումները և ժամանակին իրականացվող պայքարը։ 

Ճիշտ ժամանակին արված մշտադիտարկումը առողջ բույսի և լավ բերքի կարևոր նախապայման է։

«Հայաստան - Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով: