Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ամերիկացի ճանաչված տնտեսագետ, բանկիր և պրոֆեսոր Սունգ Վոն Սոնի (Sung Won Sohn) հետ

նոյեմբեր 23, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ամերիկացի ճանաչված տնտեսագետ, բանկիր և պրոֆեսոր Սունգ Վոն Սոնի (Sung Won Sohn) հետ։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Հակոբ Արշակյանը։

Քննարկվել են Հայաստանի տնտեսական մոդելին, երկրի զարգացման հնարավորություններին, տնտեսական քաղաքականության մշակմանն ու տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։

Սունգ Վոն Սոնը միջազգային ճանաչում ունեցող տնտեսագետ է՝ բանկային, պետական կառավարման և ակադեմիական ոլորտներում երկարամյա փորձով՝ զբաղվում է տնտեսական ու ֆինանսական հարցերի ուսումնասիրությամբ։