Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Հունգարիայից ժամանած Frostland Kft. ընկերության ներկայացուցիչներին

սեպտեմբեր 28, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հունգարիայից ժամանած Frostland Kft. ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի (IBRS Council) նախագահ Մարիամ Մանուկյանը։

Frostland-ը խոշոր ընկերություն է, որը մասնագիտացած է բարձրորակ սառեցված և վերամշակվող արտադրանքի մատակարարման և մեծածախ վաճառքի ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտադրողների հետ համագործակցության և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Մասնավորապես, ընդգծվել է հայկական իշխանազգի ձկների նկատմամբ առկա հետաքրքրությունը՝ Հունգարիա արտահանման նպատակով։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության խորացումը և հայկական արտադրանքի համար Հունգարիայի շուկայի հնարավորությունների ուսումնասիրումը։