Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել է եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը

հունիսի 26, 2026

Հունիսի 25-ին Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից:

Քննարկմանը ներկա էին Նիդերլանդների ԱԳ և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, հայկական և նիդերլանդական ծաղիկ արտադրող, լոգիստիկ և բրոկերային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նիդերլանդական «Royal Flora Holland» ծաղիկների աճուրդի ներկայացուցիչներ։

Մասնակիցները կարևորել են երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորումը, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով ջերմոցային տնտեսությունների ներգրավումը արտահանման գործընթացներում։ Անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերին և կառավարության կողմից տրամադրվող օժանդակության հնարավորություններին։