ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի բացմանը
հոկտեմբեր 06, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 6-ին ներկա է գտնվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ առաջին անգամ Երևանում անցկացվող «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին։
Համաժողովը կազմակերպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ Կառավարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։
Այն մեկ հարթակում միավորել է շուրջ 2,000 մասնակցի՝ ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական և զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների։
Համաժողովի ընթացքում քննարկվել են կապիտալի հասանելիությունը, ներդրումների ներգրավումը և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանում ներդրումների և միջազգային ֆինանսավորման գործնական մեխանիզմներին։
Առավել մանրամասն՝
https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/10/06/Nikol-Pashinyan-Business-Forum/