keyboard_arrow_left
Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ
հոկտեմբեր 21, 2026
Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք ձեռք են բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ-ում 2025 - 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակում։
Նախաձեռնությունը «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում հայ-ավստրիական համագործակցության արդյունք է, որի հիմքը դրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Cattle Breeders Austria-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։
Ձեռքբերված կենդանիների համար նախատեսվում է փոխհատուցել շուրջ 35 մլն ՀՀ դրամ։