Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գևորգ Պապոյանն այցելել է «Էկոքիմսինթեզ», «Էկո մետալ», «Գրին օրգանիք» ընկերություններ

հոկտեմբեր 14, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 14-ին այցելել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող «Էկոքիմսինթեզ», մետաղների վերամշակմամբ զբաղվող «Էկո մետալ», ինչպես նաև օրգանական պարարտանյութերի և կենսագազի արտադրությամբ զբաղվող «Գրին օրգանիք» ընկերություններ։

Ընկերությունների տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրական տարածքներում, ծանոթացել գործարանների արտադրական հնարավորություններին և զարգացման ծրագրերին։

Նշված ընկերություններում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագրերը, ավելացնել արտադրական ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր։