Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գևորգ Պապոյանը հանդիպել է պողպատե ամրանների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ

սեպտեմբեր 11, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է պողպատե ամրանների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

Քննարկվել են ոլորտի զարգացմանն ու հետագա աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ամրանների ներմուծման շուկայում ձևավորված պայմաններին, տուրքերի սահմանաչափերին, ինչպես նաև ոլորտի առաջընթացին նպաստող հնարավոր քայլերին։