keyboard_arrow_left
Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպում է ունեցել ՀԲ-ի՝ թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ
սեպտեմբեր 07, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։
Քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում NVIDIA ընկերության տոխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին։