Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գևորգ Պապոյանը Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մամմեթգուլի Ասթանագուլովի հետ

հոկտեմբեր 01, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մամմեթգուլի Ասթանագուլովի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։

Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման, ինչպես նաև գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել համագործակցության տարբեր ուղղություններով առկա ներուժի իրացմանն ու նոր հնարավորությունների բացահայտմանը։
Կողմերը կարևորել են գործնական կապերի ակտիվացումն ու փոխշահավետ համատեղ ծրագրերի իրականացումը։