Մեկնարկել է «Գործի մարդիկ» տեղեկատվական արշավը
սեպտեմբեր 24, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնարկել է «Գործի մարդիկ» տեղեկատվական արշավը, որի շրջանակում ներկայացնում ենք պետական աջակցության ծրագրերից օգտված մեր հայրենակիցների հաջողված պատմությունները։
Նախարարությունն իրականացնում է շուրջ երկու տասնյակ պետական աջակցության ծրագրեր՝ ուղղված տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը։
Ծրագրերի մանրամասներին ծանոթացե՛ք` այստեղ։
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 1
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր - «Միլքիզ» ՍՊԸ
Արտոնյալ վարկերի շնորհիվ «Միլքիզ» ընկերությունը հիմնել է ինտենսիվ այգիներ՝ ներդնելով խնայողական ոռոգման և կարկտապաշտպան համակարգեր։
Ծրագրի մանրամասները` https://tinyurl.com/5dsdn4vy
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 2
Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների և ծախսերի փոխհատուցման ծրագիր - «Լիկվոր» ՓԲԸ
Դեղերի գրանցման և փորձաքննությունների ծախսերի 50% փոխհատուցման շնորհիվ «Լիկվոր» ընկերությունն ընդլայնում է դեղագործական արտադրանքի արտահանումը։
Ծրագրի մանրամասները՝ https://shorturl.at/mmrH9
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 3
Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր
Արայիկ Եսայանը մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ բարձրացրել է կովերի մթերատվությունը։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/mteratvutyan-bardzracman-pordznakan-cragir
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 4
Մեր հերթական հաջողված պատմությունը՝ Կառավարման համակարգերի և սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիր - «Դուստր Մարիաննա» ՍՊԸ
Սերտիֆիկացման ծախսերի մասնակի փոխհատուցմամբ ընկերությունն ապահովում է արտադրանքի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/karavarman-hamakargeri-ev-artadranqi-hamapatasxanutyan-sertifikatneri-ajakcman-tsragir
Պետությունը՝ քո կողքին
«Գործի մարդիկ»․ մաս 5
Խելացի անասնաշենքերի կառուցման ծրագիր
Պետական աջակցությամբ Վիգեն Ղարիբյանն Արարատի մարզում կառուցել է «խելացի» անասնաշենք։
Ծրագրի մանրամասները՝
https://economy.gov.am/xelaci-anasnashenqeri-karucman-ajakcutyan-tsragir
Պետությունը՝ քո կողքին