Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Հայտարարություն Էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» (ՏԶՖԿ) հիմնարկի ղեկավարի /տնօրենի/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

նոյեմբեր 26, 2026

Պաշտոնը՝ ԷՆ «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» (ՏԶՖԿ) տնօրեն։

Աշխատանքի վայրը՝ քաղ. Երևան, Եզնիկ Կողբացի 36/3, 7-րդ հարկ։

Պայմանագրի տեսակը՝ Աշխատանքային պայմանագիր անորոշ ժամկետով։

Աշխատավարձը՝ համաձայն հաստիքացուցակի։

Պաշտոնին ներկայացվող պահանջներն ու լիազորությունների շրջանակը սահմանված է պաշտոնի անձնագրում (կցվում է)։

1. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.     Դիմում (համաձայն կից ձևի)

2.    Ինքնակենսագրական (CV)։

3.    Անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն։

4.    Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) լուսապատճեն(ներ)։

5.    Աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի (աշխատանքային գրքույկի կամ դրա բացակայության դեպքում՝ աշխատանքային գործունեությունը հավաստող տեղեկանք/ներ համապատասխան մարմիններից) լուսապատճեններ։

6.   Այլ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության)։

2. Դիմելու կարգը և ժամկետները

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով [email protected] էլ. փոստի հասցեին (թեմա դաշտում նշելով՝ «ՏԶՖԿ տնօրենի թափուր պաշտոն»)։

Ընտրության փուլերը՝ փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։

Հարցազրույցի փուլին մասնակցելու համար կտեղեկացվեն միայն ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-597-196 հեռախոսահամարով, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից։