ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի ՀՊՏՀ ամենամյա աշխատանքի տոնավաճառին
օգոստոսի 24, 2026
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կանցկացվի ամենամյա աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցելու է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նախարարության տաղավարում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, նախարարությունում աշխատանքի հնարավորություններին և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Տոնավաճառը բաց է ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների, ինչպես նաև աշխատանք փնտրող բոլոր անձանց համար։
Վայրը՝ ՀՊՏՀ բակ, ք. Երևան, Նալբանդյան 128
Ժամը՝ 11:00-14:00