Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Հայտերի հրավեր/CAFSEP Ծրագրի շրջանակներում OCB/G-02- Ոռոգման համակարգերի մատակարարում, առաքում և տեղադրում մրցույթ

սեպտեմբերի 01, 2026

Հայտերի հրավեր  

Ամսաթիվ: Սեպտեմբերի 01, 2026

Դրամաշնորհ հ. և Անվանում:  9241 ARM, Հայաստան: Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր (CAFSEP)

Պայմանագի հ. և անվանում:  OCB/G-02, Ոռոգման համակարգերի մատակարարում, առաքում և տեղադրում

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետ: Սեպտեմբերի 29, 2026, ժամը 15:00 (տեղական ժամանակով) 

 

1. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ) ստացել է ֆինանսավորում Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)՝ «Հայաստան. Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի ծախսերի համար, և այն մտադիր է այդ ֆինանսավորման մի մասն օգտագործել վերը նշված պայմանագրի շրջանակներում վճարումների համար: Մրցույթին կարող են մասնակցել ԱԶԲ-ի իրավասու աղբյուր երկրներից ժամանած հայտատուները:

2.Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ) («Գնորդ») հրավիրում է որակավորված գնորդներին ներկայացնել կնքված առաջարկներ Ոռոգման համակարգերի մատակարարման, առաքման և տեղադրման համար։

3. Բաց մրցակցային հայտարքը կանցկացվի ԱԶԲ-ի միափուլ, մեկ ծրարով ընթացակարգին համապատասխան և բաց է մրցութային փաստաթղթերում նկարագրված համապատասխան երկրների բոլոր մասնակիցների համար։

4. Մրցույթին կարող են մասնակցել միայն մրցութային փաստաթղթերում սահմանված հետևյալ հիմնական որակավորում ունեցող իրավասու մասնակիցները:

Հիմնական որակավորումներ Պահանջներ
(i) Պատմական ֆինանսական ցուցանիշներ Դրական զուտ արժեք վերջին տարիների համար մինչև 2025 թվականը
(ii) Նվազագույն միջին տարեկան շրջանառություն 2023-2025 թվականների ընթացքում տարեկան միջին շրջանառությունը պետք է գերազանցի 170,000 ԱՄՆ դոլարը։
(iii) Հայտատուի փորձը Մասնակցություն որպես կապալառու, համատեղ ձեռնարկության գործընկեր կամ ենթակապալառու՝ վերջին երեք (3) տարիների ընթացքում կնքված առնվազն մեկ (1) նմանատիպ պայմանագրերում, որտեղ մասնակցի մասնակցության արժեքը պայմանագրի շրջանակներում գերազանցում է 90,000 ԱՄՆ դոլարը։

5.     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և մրցութային փաստաթղթերը ուսումնասիրելու համար մասնակիցները պետք է կապվեն:

        Անուն:  Ազատ Թովմասյան 

        Հասցե: 5, Մհեր Մկրտչյան փող., Երևան, Հայաստան

        Հեռախոս: +(374)-11-597-284

          Էլ-փոստ: azata.tovmasyan@mineconomy.am  կամ tazat58@yahoo.com

6.     «OCB/G-02, Ոռոգման համակարգերի մատակարարում, առաքում և տեղադրում» մրցութային փաստաթղթերի անգլերեն էլեկտրոնային տարբերակը անվճար հասանելի է վերը նշված կոնտակտային անձին դիմելու դեպքում։

7.     Ձեր հայտը պետք է ներկայացվի:

  • ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն (ԷՆ) հասցեով (5, Մհեր Մկրտչյան փող., Երևան, Հայաստան )  
  • վերջնաժամկետին կամ դրանից առաջ: Սեպտեմբերի 29, 2026
  • մրցույթային փաստաթղթերում նկարագրված առաջարկի ապահովագրության երաշխիքի հետ միասին.

Հայտերը կբացվեն առաջարկների ներկայացման վերջնաժամկետից անմիջապես հետո՝ այն մասնակիցների ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր կցանկանան մասնակցել։