Հայտարարություն թափուր հաստիքի վերաբերյալ/խորհրդատվական ծառայություններ․CAFSEP ծրագրի իրականացման թիմի Գրասենյակի ղեկավար/թարգմանիչ
օգոստոսի 27, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Ծրագրի իրականացման թիմի
Գրասենյակի ղեկավար/թարգմանիչ
Հայաստանի Հանրապետություն
Հայաստան: «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP)
Դրամաշնորհ No. 9241
Ծրագիր No. 57088-001
Ստորաբաժանում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն (ԳԾԻՎ)
Տեղեկանք No. (գնումների պլանին համապատասխան): CAFSEP-S-26-9
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:
Նպատակը. Ծրագրի Գրասենյակի ղեկավար/թարգմանիչը կապահովի հիմնական աջակցության դերը ԳԾԻՎ-ի շրջանակներում՝ ուղղակիորեն զեկուցելով Ծրագրի իրականացման թիմի տնօրենին: Այս պաշտոնի առաջնային նպատակն է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ծրագրի արդյունավետ իրականացման գործում:
Պարտականություններ. Ծրագրի Գրասենյակի ղեկավար/թարգմանիչը պատասխանատու կլինի մի շարք խնդիրների համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով.
Աջակցություն Ծրագրի իրականացման թիմի տնօրենին. Սերտորեն համագործակցում է Ծրագրի իրականացման թիմի տնօրենի հետ՝ իրականացնելու տարբեր պարտականություններ, ինչպիսիք են գրասենյակի անխափան աշխատանքի ապահովումը, փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, գրառումների ապահովումը և պահպանումը, հաշվետվությունները և հաղորդակցությունը ԳԾԻՎ-ի և Ծրագրի այլ շահագրգիռ կողմերի հետ:
Գրասենյակի կառավարում. Վերահսկում Ծրագրի գրասենյակի ամենօրյա գործունեությունը, համոզվելով, որ այն ամբողջովին ապահովված է անհրաժեշտ նյութերով, կազմակերպված և հագեցած՝ Ծրագրի գործողություններին աջակցելու համար:
Կազմում է նամակագրության սևագրեր և կատարում թարգմանություններ՝ կապված իրականացվող Ծրագրի շրջանակների հետ, ինչպես նաև պարզաբանում է, հետևում, պատասխանում և տեղեկատվության հարցումներին։
Այցելություն իրականացնող փորձագետների աշխատանքների համակարգում. Հեշտացնում է այցելող փորձագետների առաքելությունները, օրակարգերի նախագծերը, ներառյալ հանդիպումների կազմակերպումը, փոխադրումները, վայրերը, և թարգմանությունը, անհրաժեշտության դեպքում, պատրաստում է ճեպազրույցների և հիմնական տեղեկատվական նյութեր:
Թարգմանչական ծառայություններ. Իրականացնում է թարգմանություններ և մեկնաբանություններ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներում՝ ապահովելով արդյունավետ հաղորդակցություն Ծրագրի թիմի և արտաքին շահագրգիռ կողմերի հետ:
Միջոցառումների պլանավորում և տեղեկատվության տարածում. Նպաստում է Ծրագրի միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը և աջակցում է շահագրգիռ կողմերին համապատասխան տեղեկատվության տրամադրմանն ու տարածմանը:
Հանդիպումների կազմակերպման աջակցություն. Աջակցում է հանդիպումների նախապատրաստմանը և համակարգմանը, հատկապես այն հանդիպումներին՝ պատրաստելով օրակարգեր, կատարելով գործնական պայմանավորվածություններ, կատարելով համապատասխան գրառումներ և կազմելով արձանագրություններ հանդիպումների ընթացքում և ապահովելով համապատասխան փաստաթղթերի բաշխում և դրանց հետագա իրականացում: Ուսումնասիրում և կազմում է հիմնական նյութերը՝ քննարկումների և ճեպազրույցների ժամանակ օգտագործելու նպատակով:
Ծրագրի լրացուցիչ պարտականություններ. Տրամադրում է աջակցություն Ծրագրի աշխատակազմին և նպաստում արդյունավետ հաղորդակցման գործունեության իրականացմանը, կատարում է Ծրագրի իրականացման հետ կապված անհրաժեշտ այլ լրացուցիչ պարտականություններ՝ Ծրագրի իրականացման թիմի տնօրենի հանձնարարությամբ:
Համագործակցային պարտականություններ. Համագործակցում է Ծրագրի և ԳԾԻՎ-ի հետ՝ ստանձնելով հանձնարարված լրացուցիչ պարտականություններ:
ՀՀ ԷՆ-ն սույնով հրավիրում է անհատ խորհրդատուների («Խորհրդատուներ»)՝ ցուցաբերելու Ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրությունը։ Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների կատարումն ապահովելու համար:
Որակավորումներ և պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ, ներառյալ տարբեր փորձագետների հետ աշխատելու և դինամիկ հանգամանքներին հարմարվելու կարողություն
- Հայերենի սահուն իմացությունը, ինչպես նաև գրելու հմտությունները, ռուսերենի իմացությունը առավելություն է: Հանդիպումների ժամանակ փաստաթղթերը թարգմանելու և արձանագրելու ունակություն
- Ընդհանուր համակարգչային ծրագրերի (Adobe, Microsoft Office: Word, Excel, PowerPoint և այլն) օգտագործման հմտություններ
- Mulberry համակարգի իմացությունը ցանկալի է
- Ֆինանսական հաշվառման և ծրագրին առնչվող այլ փաստաթղթերի պահպանման փորձ
Տարբեր գործընկերների, այդ թվում՝ պետական կառույցների և դոնորների հետ համագործակցելու ունակություն։
Պաշտոնավարումը տևելու է Ծրագրի ողջ ընթացքում՝ 2026թ․-ից մինչև 2027թ․-ի հունիս ներառյալ։
Խորհրդատուն կընտրվի Անհատ խորհրդատուի ընտրության մեթոդով (IC) ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ.-ի ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան, որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ.-ի ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան, որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ) համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ աշխատանքային ժամերին 10:00-17:00:
Հետաքրքրության հայտերը պետք է գրավոր առաքվեն ստորև նշված հասցեով (էլեկտրոնային փոստով, փոստով կամ անձամբ հետաքրքրության արտահայտման թվային պատճեններով) մինչև 2026 թվականի սեպտեմբերի 8-ը, տեղական ժամանակով ժամը 17:00-ն:
Ինքնակենսագրականում անհրաժեշտ է ներառել լուսանկար և կոնտակտային տվյալներ:
Ինքնակենսագրականը ենթակա է ներկայացման՝
Արման Սարգսյանին,
Ծրագրի իրականացման թիմի տնօրեն E-mail: arman.sargsyan@mineconomy.am; azata.tovmasyan@mineconomy.am
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia
Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5