81-40
2026 թվականին ձկնաբուծարանների արտադրական կայուն գործընթացի պահպանման պետական աջակցության միջոցառում
Պետական աջակցության տրամադրմամբ նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում արդյունագործական ձկնաբուծության գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք զբաղվում են իշխանի կամ թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի կամ խավիարի արտադրությամբ (այսուհետ՝ տնտեսավարող)՝ բացառապես 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սեփական կարիքների համար ներմուծված և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ձկան կերի ընդհանուր քանակի հիման վրա՝ կիսամյակի կտրվածքով հաշվարկված միջին ամսական քանակի 20 տոկոսի չափով, յուրաքանչյուր փոխհատուցման ենթակա 1 կիլոգրամի հաշվով 900 դրամի չափով՝ միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Աջակցությանը մասնակցելու նպատակով տնտեսավարողը էլեկտրոնային եղանակով դիմում է նախարարություն՝
Դիմումին կից տնտեսավարողը ներկայացնում է՝
- իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման վկայականի պատճենը․
- ջրօգտագործման թույլտվության վավեր պատճենը․
- հայտարարություն՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ․
- սեփական կարիքների համար 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կերի ներկրված լինելու դեպքում՝ դրա ծավալի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված թույլտվության պատճենը, ներմուծման հայտարարագիրը․
- 2026 թվականի առաջին կիսամյակում ձկան կերի ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերը՝ հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ (երկկողմանի էլեկտրոնային ստորագրությամբ), իսկ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ձկան կերերի մասով՝ նաև ներմուծման հայտարարագիրը․
- կերի ծագման վերաբերյալ տեղեկանք վաճառող կազմակերպությունից՝ ներկրված լինելու դեպքում՝ ներմուծման հայտարարագիրը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում ներմուծված կերը ձեռք բերելու դեպքում՝ հաշիվ-վավերագիրը կամ հարկային հաշիվը և տվյալ խմբաքանակի ներմուծման հայտարարագիրը․
- Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված կերը Եվրոպական Միության անդամ երկրների ստանդարտների (ISO 22000, ISO 9001, ISO 22005 / ISO 12877, ISO/IEC 17025, ISO 6887-3, FSSC 22000, GMP+ FSA) կամ Եվրասիական Տնտեսական Միության ստանդարտների համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկատ․
- գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում տնտեսավարողի մասին տեղեկատվությունը Նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմիններին փոխանցելու մասին։
Նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունը միջոցառման պահանջներին և էլեկտրոնային եղանակով տնտեսավարողին տեղեկացնում է փաստաթղթերի ընդունման և դրանց ամբողջականության վերաբերյալ։ Փաստաթղթերի ամբողջական չլինելու կամ դրանցում վրիպակների առկայության դեպքում տնտեսավարողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերը կամ շտկել վրիպակները։ Եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական են կամ փաստաթղթերի փաթեթը համալրվելուց և սխալները շտկվելուց հետո համապատասխանում է միջոցառման պահանջներին, Նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է տնտեսավարողին շահառու հաշվառվելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով միջոցառման շրջանակներում պետական աջակցության տրամադրման պայմանագիր կնքելու անհրաժեշտության վերաբերյալ։
Նախարարությունը, պետական աջակցություն տրամադրելու պայմանագիրը կնքելուց հետո, միջոցառման շրջանակում նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, 15 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման ենթակա գումարը փոխանցում է տնտեսավարողի բանկային հաշվեհամարին։
Ծրագրի մանրամասները հետևյալ հղումով
ԹԵԺ ԳԻԾ` 81-40
Ծրագրի մանրամասները հետևյալ հղումով
81-40
Ծրագրի մանրամասները հետևյալ հղումով