Ռազմավարական ոլորտներ
Ռազմավարական ոլորտների վարչությունը կազմված է Ծանր արդյունաբերության և Թանկարժեք մետաղների և քարերի բաժիններից։
Ռազմավարական ոլորտների վարչությունը համակարգում է.
- ծանր արդյունաբերության և թանկարժեք մետաղների և քարերի ոլորտների զարգացման քաղաքականության մշակմանը մասնակցությունը ու առկա վիճակի մոնիթորինգի իրականացումը,
- ծանր արդյունաբերության և թանկարժեք մետաղների և քարերի ոլորտներում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական բացթողումների, առկա խոչընդոտների վերհանումը և դրանց վերացման կամ մեղմման ուղղությամբ միջոցառումների մշակումն ու իրականացումը, ինչպես նաև զարգացմանն ուղղված աջակցության պետական ծրագրերի նախագծերի մշակումը և կիրարկումը,
- ծանր արդյունաբերության և թանկարժեք մետաղների և քարերի ոլորտներում ազգային կարևորագույն ներդրումային և նորարարական նախագծերի ձևավորման և իրականացման, տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմների, ուղղությունների և գործողությունների ուղղությամբ աշխատանքների իրականացումը,
- այլ երկրների և միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ ոլորտային համագործակցության զարգացումն ու խորացումը,
- սև և գունավոր (այդ թվում՝ թանկարժեք) մետաղների, ինչպես նաև սև և գունավոր (այդ թվում՝ թանկարժեք) մետաղներ պարունակող թափոնների և ջարդոնի գործածության խնդիրների լուծման կամ դրանց մեղմման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։