Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է ֆինանսական ռեսուրսների հասանելիության միջոցով ապահովել ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությունը։

Ծրագրից կարող են օգտվել 1 հա և ավել մակերեսով ջերմատնային տնտեսություն տնօրինող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ովքեր 2026 թվականի ընթացքում արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։

Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները. 

Աջակցությունը տրամադրվում է ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով:

Վարկային միջոցները պետք է ծախսվեն անկանխիկ՝ հետևյալ ուղղություններով՝

  • սպառված գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով վճարներ,
  • պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ,
  • աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ,
  • պարարտանյութերի, սերմերի, սածիլների ձեռքբերման (ձեռքբերումը պետք է իրականացվի ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություններից) վճարումներ։

Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոս տոկոսային կետով, բայց ոչ ավելի քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը։

Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 18 ամիս։

Վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 12 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 12 ամիս հետո)։

Յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար առավելագույն վարկի սահմանաչափը կազմում է ոչ ավել քան 100․0 մլն դրամ գումարը։

Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից:

Յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։

Ծրագրին մասնակցության ընթացակարգը.

Շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ծրագրի պահանջներին համապատասխան վարկեր ներգրավելու համար։

Դիմումին կից ներկայացվում է՝

  • 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք,
  • ջերմատնային տնտեսության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը,
  • համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ԹԵԺ ԳԻԾ` 81-40