Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Ներդրումային քաղաքականություն

Օտարերկրյա գործընկերներին ներկայացնելու նպատակով մշակվել է Ներդրումային քաղաքականության ամփոփագիր (Investment Policy Statement), որը ներկայացնում է երկրի ներդրումային միջավայրի տեսլականը, հիմնական նպատակներն ու ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները։

Տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումների ներգրավումը նպաստում է նոր արտադրությունների ստեղծմանը, տեխնոլոգիական արդիականացմանը, աշխատատեղերի ձևավորմանը և արտահանման ներուժի ընդլայնմանը։ Միևնույն ժամանակ, կայուն և նպատակային ներդրումային հոսքերի ապահովումը հնարավորություն է տալիս ձևավորել երկարաժամկետ տնտեսական զարգացում, դարձնել տնտեսությունը առավել գրավիչ և մրցունակ։ Ուստի, ներդրումային ծրագրերի համակարգված առաջխաղացումը տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև մասնավոր ներդրումային ծրագրերին աջակցությանը, որի շրջանակներում լուծվում են վարչարարական և ինստիտուցիոնալ խնդիրներ՝ հնարավորինս դյուրին դարձնելով ներդրումային ծրագրերի նախապատրաստումը, անհրաժեշտ թույլտվությունների, համաձայնեցումների և վարչարարական ընթացակարգերի կազմակերպումը։

Ներդրումային միջավայրի գրավչության շարունակական բարձրացման, նոր ներդրումների ներգրավման և պոտենցիալ ներդրողների հետ համագործակցության ընդլայնման նպատակով իրականացվում են մի շարք նպատակային միջոցառումներ, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 24-ի «Ներդրումների ներգրավման ծրագիրը հաստատելու մասին» N 1450-Լ որոշմամբ։

Իրականացվում են պետական աջակցության մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղղված են ներդրումների աճին, մասնավորապես՝

Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառում
Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության մասին միջոցառում
Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառում