81-40
Բուսաբուծության աջակցության 2026-2027 թվականների ծրագիր
Ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026-2027 թվականներին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
Բուսաբուծության աջակցության 2026-2027 թվականների ծրագրով նախատեսվում է փոխհատուցել ոչ պակաս քան 3 հեկտար մակերեսով հացահատիկային (աշնանացան ցորեն, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
• աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ,
• գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
• հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
• բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։
Դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Շահառուները մինչև ցանքի իրականացումը (բացառությամբ 2026 թվականի աշնանացան ցորենի ցանքերի համար դիմումները կարող են ներկայացվել ցանքից հետո՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը) ծրագրին մասնակցելու նպատակով թղթային տարբերակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։
Դիմումին կից, թղթային եղանակով, շահառուն ներկայացնում է նաև՝
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) անշարժ գույքի (գյուղատնտեսական նշանակության հողի) նկատմամբ իրա վունքների պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունք ներով առնվազն մեկ տարի ժամկետով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը (եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն (օգտագործում), ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփա կանատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) գրավոր համաձայնությունը), կամ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ գյուղատնտեսական նշանակության հողը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից փաստացի օգտագործվող հողամասի կադաստրային ծածկագիրը, կամ կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում՝ նշում հասցեի կամ գտնվելու վայրի նկարա գրի վերաբերյալ, միևնույն կադաստրային ծածկագրով հողամասը նաև այլ շահառուների կողմից օգտագործվելու դեպքում՝ այդ մասին տեղեկություն, ինչպես նաև հողամասի 6 փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկություն) և դրա հիմք հանդի սացող փաստաթղթերը.
3) գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմնին փոխանցելու մասին.
4) հայտարարություն (հայտարարության ձևաչափը սահմանվում է համայնքի կողմից)՝ միևնույն հողակտորի վրա նույն նպատակի համար պետական օժանդակության այլ ծրագրերից չօգտվելու մասին տեղեկացված լինելու վերաբերյալ:
Համայնքի ղեկավարը դիմումը (նաև բնակավայրի վարչական ղեկավարին դիմած շահառուների դիմումները) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է ծրագրի մասնակցության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր), ստեղծում շահառուների շտեմարան:
Շահառուները մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ փոխհատուցում ստանալու նպատակով թղթային եղանակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը։ Դիմումին կից ներկայացնում են սերմերի հավաստագրերի պատճենները, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախա րարության ենթակայությամբ գործող համապատասխան կազմակերպության կողմից տրված սերմերի որակի փորձաքննության արձանագրությունը (բացառությամբ՝ 2026 թվականին մինչև դիմումի ներկայացումը ցանք իրականացրած սերմերի):
Համայնքի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվում է համատարած մոնիթորինգ՝ մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքը։
Հանձնաժողովը ծրագրի շրջանակներում կատարված ցանքատարածություններում մոնիթորինգն իրականացնելուց և ամփոփելուց հետո մոնիթորինգի դրական եզրակացությամբ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն։
Ցանքատարածություններում մինչև բերքահավաքը մարզպետի աշխատակազմը նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ, ընդ որում, մոնիթորինգի ընդգրկելիության նվազագույն շեմը պետք է կազմի համայնքի շահառուների թվի առնվազն 20 %-ը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
81-40
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ