Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Արդյունաբերական գոտիներ

Համաձայն «Արդյունաբերության քաղաքականության մասին» օրենքի՝ ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտ կարող են ներկայացնել պետական կառավարման մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և մասնավոր հատվածը` ներկայացնելով համապատասխան ծրագիր: Հայտի ներկայացման և հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշմամբ սահմանված են ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու և հաստատելու և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգերը։

ՀՀ վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի  18-ի N 846-Ա որոշմամբ հաստատվել է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման նպատակով ներկայացված հայտերն ուսումնասիրող և գնահատող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը։