Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին

նոյեմբեր 05, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք հարցեր։
Գևորգ Պապոյանը կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների տնտեսական ներուժի լիարժեք իրացումը։
Անդրադարձ է կատարվել առևտրի ընդլայնման, արտահանման և ներմուծման խթանման, ներդրումների ներգրավման և արդյունաբերական համագործակցության հնարավորություններին։
Քննարկվել են նաև արտադրական ռեժիմներին, արդյունաբերական պարկերի և գոտիների ստեղծմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։