Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար

հոկտեմբեր 30, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 30-ին՝ COP17-ի վերջին օրը, այցելել է համաժողովի շրջանակում գործող ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար։ Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ 
Շրջայցի ընթացքում նախարարին ներկայացվել է, որ COP17-ի անցկացման 15 օրերի ընթացքում նախարարության տաղավարն ունեցել է ավելի քան 4 հազար այցելու։ Այցելուների թվում եղել են նաև օտարերկրյա հյուրեր, որոնց կողմից հնչել են համագործակցության առաջարկներ։
Միջոցառման շրջանակում հայկական ավելի քան 30 ընկերության ներկայացուցիչներ նախարարության տաղավարում հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց արտադրանքը։ Կազմակերպվել են նաև տեղական արտադրանքի համտեսներ։
Նախարարը շրջել է նաև մյուս տաղավարներով, հանդիպել գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց գործունեությանը և պատասխանել հետաքրքրող հարցերին։