Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառում

Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի մրցունակության բարձրացումն է՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։

Միջոցառման շրջանակներում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանում իրականացրած ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին կամ ֆիզիկական անձանց արտահանված արտադրանքի համար տրամադրվում է փոխհատուցում հետևյալ չափերով՝

  1. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ.
  2. սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ.
  3. կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 դրամ.
  4. շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ.
  5. շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ.
  6. շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 դրամ:

Փոխհատուցման տրամադրման ընթացակարգը

Փոխհատուցում ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտը 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է՝

  1. ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագրի (հայտարարագրերի) (TT TC) կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի (հայտարարագրերի) պատճենները.
  2. հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր)

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝

Ագրովերամշակման վարչություն` +374 11 597 236, +374 11 597 258, +374 11 597 180 

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

ԹԵԺ ԳԻԾ

81-40

Հղումներ

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ