Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Մեկնարկում է «Գործի մարդիկ» տեղեկատվական արշավը

սեպտեմբեր 24, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնարկում է «Գործի մարդիկ» տեղեկատվական արշավը, որի շրջանակում ներկայացնելու ենք պետական աջակցության ծրագրերից օգտված մեր հայրենակիցների հաջողված պատմությունները։

Նախարարությունն իրականացնում է շուրջ երկու տասնյակ պետական աջակցության ծրագրեր՝ ուղղված տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը։

​Ծրագրերի մանրամասներին ծանոթացե՛ք` այստեղ։

Պետությունը՝ քո կողքին

«Գործի մարդիկ»․ մաս 1

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր - «Միլքիզ» ՍՊԸ

Արտոնյալ վարկերի շնորհիվ «Միլքիզ» ընկերությունը հիմնել է ինտենսիվ այգիներ՝ ներդնելով խնայողական ոռոգման և կարկտապաշտպան համակարգեր։

Ծրագրի մանրամասները` https://tinyurl.com/5dsdn4vy

Պետությունը՝ քո կողքին

«Գործի մարդիկ»․ մաս 2

Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների և ծախսերի փոխհատուցման ծրագիր - «Լիկվոր» ՓԲԸ 

Դեղերի գրանցման և փորձաքննությունների ծախսերի 50% փոխհատուցման շնորհիվ «Լիկվոր» ընկերությունն ընդլայնում է դեղագործական արտադրանքի արտահանումը։

Ծրագրի մանրամասները՝ https://shorturl.at/mmrH9

Պետությունը՝ քո կողքին

«Գործի մարդիկ»․ մաս 3

Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր 

Արայիկ Եսայանը մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ բարձրացրել է կովերի մթերատվությունը։ 

Ծրագրի մանրամասները
 https://economy.gov.am/mteratvutyan-bardzracman-pordznakan-cragir

Պետությունը՝ քո կողքին